ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Իրանի խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլում առաջատար են նախագահ Ռուհանիի կողմնակիցները

Իրանի խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլում առաջատար են նախագահ Ռուհանիի կողմնակիցները
30.04.2016 | 21:18

Իրանում ապրիլի 29-ին խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլի ձայների նախնական հաշվարկով` հաղթում են նախագահ Հասան Ռուհանիի կողմնակիցները՝ նրանք կարող են ստանալ 68 տեղից 33-40 տեղը։ Պահպանողականները, հավանաբար, կստանան 21 տեղ: Իրանի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլն անցկացվել է փետրվարին: ։

Դիտվել է՝ 2145

Մեկնաբանություններ